Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է այն մարդուն, որը, ինչպես ենթադրվում է, Ստամբուլի Իսթիքլալ փողոցում ռումբ էր տեղադրել, որը պայթել էր կիրակի օրը, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն։
Սոյլուն նշել է, թե հետաքննությունը ապացույցներ ունի, որ ահաբեկչական գործողության հետքերը տանում են Սիրիա, և կապ կա նաև Անկարայում ահաբեկչական ճանաչված խմբավորումների հետ։
«Մեր գնահատականներով՝ ահաբեկչական գործողություն իրականացնելու հրամանը տրվել է Քոբանիում, իսկ կատարողը եկել է Աֆրինից»,- ասել է նախարարը։
Քոբանին և Աֆրինը քաղաքներ են Սիրիայի հյուսիսում, այնտեղ հանրապետությունում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության և սիրիացի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ակտիվություն է նկատվում։
Ստամբուլի կենտրոնում որոտացած պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, տուժել 81 հոգի։
Փոխանցում է tass.ru-ն։