‘Թուրքիայում ձերբակալվել է անկարգություններին մասնակցելու մեջ կասկածվող 20 մարդ’

677

Այսօր առավոտյան Թուրքիայի մայրաքաղաքի ոստիկանությունը շուրջկալ է կազմակերպել 30 հասցեներում, որտեղ բնակվում են կամ գտնվել են անկարգություններին ու բախումներին մասնակցած անձինք: Ինչպես հաղորդել է տեղական հեռուստատեսությունը՝ ներկա պահին ձերբակալվել է 20 հոգի, սակայն խուզարկությունները դեռ շարունակվում են, և ձերբակալվածների թիվը կարող է աճել: Օպերացիան իրականացրել են անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները: Անկարգությունների մասնակիցներից շատերը համարվում են  Թուրքիայում ահաբեկչական համարվող տարբեր  կազմակերպությունների անդամներ: Ձերբակալության հիմք են հանդիսացել տեսախցիկների տեսագրած նյութերը, որոնք ցուցադրվել են հեռուստատեսությամբ: Նշվում է, որ ձերբակալվել են միայն այն անձինք, ովքեր վնաս են պատճառել պետական և մասնավոր սեփականությանը և բախումների մեջ են մտել ոստիկանության հետ:

Հունիսի 18-ին նույնպես Ստամբուլի, Անկարայի և Էսքիշեհիրի ոստիկանական ուժերը շուրջկալալել էին ավելի քան հարյուր հասցեներ, որտեղ բնակվում էին բախումներ հրահրող մարդիկ: Ձերբակալվել էր մոտավորապես 90 հոգի, այդ թվում՝ ընդհատակյա Մարքս-լենինյան կոմկուսի անդամներ: Այդ կուսակցությունը, որ սկսել է գործել 1994 թ., ընդգրկվել է Թուրքիայում գործող հիմնական ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Քաբուլում ետ են մղել հարձակումը Քարզայի նստավայրի վրա’
Հաջորդ հոդվածը‘«Ուզում եմ այս լուրջ և Հայաստանի համար շատ վտանգավոր ժամանակահատվածում տեսնել իրական քաղաքացու»’