‘Թուրքիայում ձերբակալվել է 50 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ’

915

Թուրքիայի տարբեր քաղաքներում երեքշաբթի գիշերն անցկացված  ոստիկանական հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 50 հոգի, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ, հաղորդել են թուրքական լրատվամիջոցները:

Թուրքիայի իշխանությունների կարծիքով՝ երկրում ընդհատակյա գործում է «պետություն՝ պետության մեջ», որը կազմակերպել և ղեկավարում է իսլամական աստվածաբան, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համոզված է, որ Գյուլենը ձգտում է տապալել թուրքական կառավարությունը: Աստվածաբանի կողմնակիցների գործողություններով է նա բացատրում Թուրքիայում բողոքի ակցիաների ծավալումը, վարկաբեկիչ նյութերի հրապարակումը կառավարության անդամների վերաբերյալ և այլ ակցիաներ: Գյուլենի կողմնակիցների են փնտրում իրավապահ մարմիններում,  արդարադատության կառույցներում, որտեղ, ի դեպ, անցյալ տարեվերջից կադրերի այնպիսի ջարդ տեղի ունեցավ, որը ԶԼՄ-ներն անվանեցին «կադրային երկրաշարժ»:

Anadolu գործակալության տվյալներով՝ երեքշաբթի գիշերը ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել 200 հասցեներով՝ Անկարայում, Ստամբուլում, Բիթլիսում, Վանում, Դիարբեքիրում և Իզմիրում: Ձերբակալվել է մի քանի հոգի, այդ թվում՝ Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ Օմեր Քյոսեն, ոստիկանության երկու կոմիսար՝ Անկարայում, անվտանգության վարչության երկու աշխատակից՝ Դիարբեքիրում: Հատուկ գործողության արդյունքում ձերբակալված ոստիկանները հասցրել են հայտարարել, որ իրենք իրենց ծառայողական շրջանակներից դուրս՝ ոչինչ չեն արել, և տվյալ օպեևացիան «ընդամենը քաղաքականություն է», նշում է գործակալությունը:

AdanaMedya կայքի տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածների ընդհանուր թիվը հասնում է 50-ի: Ձերբակալվածներին ներկայացվում են հանցավոր կազմակերպություն ստեղծելու, անօրինական գաղտնալսման, խարդախության, գաղտնի տեղեկատվություն բացահայտելու և այլ մեղադրանքներ, փոխանցում  է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սևանը հայտնվել է էկոլոգիական աղետի եզրին’
Հաջորդ հոդվածը‘Արևելյան գործընկերության երկրների ճանապարհը դեպի ԵՄ առաջիկա 5 տարիների համար պատվիրված է’