‘Թուրքիայում մարմարի հարուստ պաշարներ են հայտնաբերվել’

629

Տասն ամիս տևած հետախուզական աշխատանքներից հետո Թուրքիայում հայտնաբերվել են մարմարի հարուստ պաշարներ, որոնք գնահատվում են մոտավորապես 900 միլիոն տոննա, հաղորդել է Sabah թերթը: Մարմարի հիմնական հանքավայրերը Բուրսա նահանգում են հայտնաբերվել: Այդ պաշարները գնահատվում են 105 միլիարդ դոլար: Մարմարի մշակման համար տենդեր կհայտարարվի, հիմնականում՝ մասնավոր սեկտորում: Ինչպես հաղորդում է Sabah թերթը, 2012 թ. Թուրքիայից հանքանյութերի հումքի արտահանումը կազմել է 4,1 միլիարդ դոլար, որից 1,9 միլիարդը բաժին է ընկնում հենց մարմարին: Մինչև 2023 թ. Թուրքիան նախատեսում է մարմարի արտահանման ծավալները հասցնել յոթ միլիարդ դոլարի, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար. Շատ կարևոր է, որ ժողովուրդը օգտվի իր ընտրելու իրավունքից և գնա ընտրության։’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկում է Վեյկ Ան Զեեի գերմրցաշարը. Այսօր Լևոն Արոնյան – Լյուկ Վան Վելի’