‘Թուրքիայում նշել են Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը’

2026

‘

Գալիպոլիի ճակատամարտը, որ հայտնի է նաև Դարդանելյան գործողություն անվամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ամենաարյունալի ճակատամարտերից մեկն է եղել: Այդ ճակատամարտում զոհվել է մոտավորապես 131 հազար մարդ, այդ թվում՝ դաշնային զորքերի 45 հազար զինվոր և 86 հազար թուրք զինվորներ: Զոհերի թվում եղել են 25 հազար բրիտանացի զինվորներ, 10 հազար ֆրանսիացիներ և 10 հազար ավստրալացի ու նորզելանդացի մարտիկներ:

Ապրիլի 24-ին Թուրքիայում տեղի են ունեցել Գալիպոլի թերակղզում դաշնակից զորքերի ժամանման 100-ամյակին նվիրված հանդիսություններ, որոնց մասնակցել են ավելի քան 80 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ 17 պետությունների ղեկավարներ և 5 վարչապետներ:

Արարողության ընթացքում Դարդանելի նեղուցով անցել են Գալիպոլիի ճակատամարտին մասնակցած պետություններ՝ Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ռազմանավերը, այնուհետև Թուրքիայի ՌՕՈՒ-ն բարձր պիլոտաժի պատկերներ է ներկայացրել: Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Ոստիկանին կծած ֆուտբոլիստը մեղավոր է ճանաչվել’
Հաջորդ հոդվածը‘Պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման. Ս.Սարգսյանի հարցազրույցը «Հյուրիեթ»-ին’