‘Թուրքիայում նոր գործողություն է նախապատրաստվում ընդդեմ Գյուլենի շարժման’

568

Թուրքիայում նոր գործողություն է նախապատրաստվում ընդդեմ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման (Գյուլենն իսլամական հասարակական գործիչ է, որ այժմ բնակվում է ԱՄՆ-ում), հաղորդել է թուրքկան Hurriyet-ը:  Թերթի տվյալներով՝ թուրքական ոստիկանությունը հետաքննություն  է սկսել՝ պարզելու, թե արդյոք շարժումն ունի զինված թև:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գյուլենի շարժմանը մեղադրել է հակակառավարական գործողությունների մեջ: Նա նաև նշել էր, թե Գյուլենի շարժումը (որն Էրդողանն անվանել է «զուգահեռ կառույց») իր հակակառավարական գործունեությամբ ապացուցել է, որ ոչ թե կրոնական հոսանք է, այլ քաղաքականացված և ապօրինի կառույց: Էրդողանը Ֆեթհուլլահ Գյուլենին խորհուրդ է տվել չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին, և մեղադրել է ԱՄՆ-ին՝ նրան աջակցելու համար:

Ֆեթհուլլահ Գյուլենի նկատմամբ Թուրքիայում քրեական գործ է հարուցվել՝ պետական հեղաշրջման փորձի և Թուրքիայի դեմ լրտեսական գործունեության մեղադրանքներով: Էրդողանը հայտարարել էր, որ Գյուլենն ԱՄՆ-ից կտեղափոխվի Թուրքիա, մինչդեռ ամերիկյան իշխանություններն, իրենց հերթին՝ հայտարարել են, որ Գյուլենի արտահանձնումն անթույլատրելի է: Փոխանցում է trend-ը:

Նախորդ հոդվածը‘Բելգիական գահի ժառանգորդն ամուսնացել է լրագրողուհու հետ’
Հաջորդ հոդվածը‘Մասուդ Բարզանի. Իրաքը պառակտման եզրին է’