‘
Թուրքիայում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել հակակառավարական ցույցերի: Բողոքի ակցիաներ են տեղի ունենում երկրի մի շարք քաղաքներում: Ստամբուլի Իսթիքլյալ պողոտայում ցուցարարները բարիկադներ են կառուցել ձեռքի տակ եղած տարբեր առարկաներից և քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Բախումների արդյունքում Անթաքիա քաղաքում կան վիրավորներ, ցուցարարները տուժել են արցունքաբեր գազից, պլաստիկե փամփուշտներից և գազային նռնակներից: Բողոքի ակցիաների պատճառ է դարձել 22-ամյա ցուցարար Ահմետ Աթաքանի մահը: Երիտասարդն անցյալ գիշեր մահացել էր Հաթայի հիվանդանոցներից մեկում: Ըստ առկա տեղեկությունների՝ նրա գլխին արցունքաբեր գազով նռնակ էր ընկել, որը կիրառել էին ոստիկանները՝ ցույցը ցրելու նպատակով, փոխանցում է euronews-ը:
‘