‘Թուրքիայում պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ’

3741

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտ կայանած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել  է 70 մարդ, այդ թվում՝ 20 ոստիկան, հաղորդել է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:

Ալ-Ջազիրան հաղորդել է յոթ զոհերի մասին:

Պաշտոնապես ոչ մի ահաբեկչական կազմակերպություն առայժմ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

Anadolu գործակալության կարծիքով՝ հարձակմանը, ենթադրաբար, կարող են կապ ունենալ Թուրքիայում արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցության գրոհայինները:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՊԲ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ հետախուզությունն առաջին գաղտնի ճեպազրույցն է անցկացրել Թրամփի համար’