Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայում հունիսի 8-ին սպասում են Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցին։
«Լավրովը կայցելի Թուրքիա հունիսի 8-ին»,- տեղեկացրել է Չավուշօղլուն։
Ըստ արգործնախարարի՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարին կուղեկցի նաև զինվորական պատվիրակություն, որը քննարկումներ կանցկացնի թուրքական համապատասխան գերատեսչությունների հետ։
Փոխանցում է ria.ru-ն։