‘
Թուրքիայի մի քանի քաղաքներում բռնկված բողոքի ցույցերի ընթացքում տեղի են ունեցել բախումներ, կա առնվազն 15 զոհ:
Քուրդիստանի բանվորական կուսակցության կոչով ցույցի են դուրս եկել թուրքական քրդերը՝ ի նշան բողոքի՝ իշխանությունների պասիվ դիրքորոշման Սիրիայի Քոբանի քաղաքի շուրջ ծավալվող գործողությունների նկատմամբ, թեպետ խորհրդարանը զինված ուժերին «կանաչ լույս» է տվել արտասահմանում ռազմական գործողություններ անցկացնելու համար: Թուրքիայի իշխանությունները նաև թույլ չեն տալիս, որ Թուրքիայի քրդերը զենքը ձեռքներին օգնեն իրենց սիրիացի եղբայրներին:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, ցուցարարներն իրենց զայրույթը թափել են այն կազմակերպությունների գրասենյակների վրա, որոնք, նրանց կարծիքով՝ կապ ունեն «Իսլամական պետության» իսլամիստների հետ:
Ցույցերի կենտրոն է դարձել Դիարբեքիրը՝ թուրքական Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաքը: Ակտիվիստները ավերել են խանութներն ու ոստիկանական բաժինները, քարեր են նետել իրավապահների վրա:
Թուրքիայի վեց նահանգներում` Դիարբեքիր,Մարդին, Սղերթ, Մուշ, Վան, Բաթմա, պարետային ժամ է մտցվել, դպրոցական պարապմունքները դադարեցվել են: Հաղորդում է euronews-ը:
‘