‘
Թուրքիայի դատախազությունը որոշել է դադարեցնել իշխանության վերին էշելոններում կոռուպցիայի վերաբերյալ գործի հետաքննությունը, որը ժամանակին հանգեցրեց կառավարության երեք նախարարների հրաժարականին:
Ընդհանուր առմամբ՝ հետաքննության տակ էր 53 մարդ, սակայն հետաքննությանը չի հաջողվել կոռուպցիոն սխեմաներին նրանցից որևէ մեկի մասնակցության վերաբերյալ համոզիչ ապացույցներ ձեռք բերել:
Սկանդալը ծագել էր գարնանը, այն բանից հետո, երբ երկու նախարարների որդիները մեղադրվել էին կաշառակերության մեջ: Այն ժամանակ Թուրքիայի վարչապետ, այժմ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ կոռուպցիայի մասին գործը համարում է շինծու, որի նպատակն է իրեն հեռացնել իշխանությունից: Էրդողանն անձամբ էր հրահանգել հետաքննությունից հեռացնել իրեն անհաճո մի քանի դատախազների, ինչպես նաև փորձել էր Թուրքիայում արգելափակել սոցիալական ցանցերն ու ինտերնետ կայքերը, որոնցով տարածվում էր կառավարությանը վարկաբեկող տեղեկատվությունը: Փոխանցում է BBC-ն:
‘