‘
Քրդամետ՝ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության շրջանային գրասենյակներում որոտացած երկու պայթյունների արդյունքում տուժել է առնվազն երեք մարդ:
Ինչպես հաղորդել է NTV հեռուստատեսությունը, միջադեպերը տեղի են ունեցել Թուրքիայի հարավում գտնվող Ադանա և Մերսին քաղաքներում:
Պայթյունների մասին տեղեկատվությունը հաղորդվել է տասը րոպե դադարով: Քրդամետ կուսակցության համանախագահի խոսքով՝ «դրանք միաժամանակյա հարձակումներ են եղել՝ ռումբերի գործադրմամբ»: Փոխանցում է ТАСС-ը:
‘