‘Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան. Օլանդը ապրիլի 24-ին Երեւան չի ժամանի’

626

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի օրակարգում ապրիլի 24-ին Երեւան այցելելու ծրագիր չկա, ըստ HurriyetDailyNews-ի, ասել է Անկարայում Ֆրանսիայի դեսպան Լորան Բիլին:

Օրերս ֆրանսիական մամուլում տեղեկություն էր տարածվել, թե Օլանդը նախատեսում է ապրիլի 24-ին ժամանել Երեւան՝ մասնակցելու Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին:

«Ես նման այցելության մասին տեղյակ չեմ: Այդ լուրն ինձ համար անակնկալ էր», — ասել է Բիլին:

Ֆրանսիական մամուլում տեղեկություն էր տարածվել նաեւ, որ նախագահ Օլանդը, Հայոց Ցեղասպանության ժխտման քրեականացման մասին նոր օրինագիծ ներկայացնելու փոխարեն, մտադիր է հուժկու ուղերձներ հղել Եղեռնի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2012-ին Նիկոլա Սարկոզիի կառավարության ներկայացրած՝ Մեծ Եղեռնի ժխտումն օրինականացնող օրինագիծը տապալվեց Սահմանադրական խորհրդի կայացրած վճռի պատճառով: 

Նախորդ հոդվածը‘«Ռեալ» — «Բարսելոնա»՝ մեկնարկային կազմերը եւ Դիեգո Լոպեսի դեբյուտը’
Հաջորդ հոդվածը‘Սիրիացի փախստականների համար Քուվեյթում $1,2 միլիարդ են հավաքել’