Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցեց 34 հազարը

444

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 29 հազար 605-ի, հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով երկրի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման վարչության (AFAD) տվյալները:

Սիրիայում աղետի զոհերի հաստատված թիվը 4 հազար 574 է։

Թուրքիայում աղետի գոտուց ավելի քան 147 հազար մարդ է տարհանվել, երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարվել։

Հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նախորդ հոդվածըԱՄՆ դեսպանատունը ամերիկացիներին կոչ է անում հեռանալ Ռուսաստանից
Հաջորդ հոդվածըԵրկրաշարժ․ ճակատագիր, շինարարների ձերբակալություններ եւ օգնության անհասանելիություն