‘
Ստամբուլի դատախազությունը ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի FETO կազմակերպության հետ կապեր ունենալու կասկածանքով տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտի 105 աշխատակիցների ձերբակալության օրդեր է տվել, երեքշաբթի հաղորդել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով դատախազության իր աղբյուրին:
Նշվում է, որ գործողությունն անցկացվում է երկրի 8 նահանգներում, 58 մարդ արդեն ձերբակալվել է, նրանց թվում՝ Թուրքիայի Գիտա-տեխնոլոգիական հետազոտական խորհրդի աշխատակիցներ: Նրանք բոլորը ByLock ծրագրի օգտատերեր են, որը, ըստ թուրքական իշխանությունների, օգտագործվում է FETO-ի անդամների կողմից՝ գաղտնի տեղեկատվություն փոխանակելու համար:
Գյուլենի ենթադրյալ կողմնակիցների ձերբակալությունների թիվը կտրուկ աճել է Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության՝ կիրակի օրը կայացած բազմահազարանոց հանրահավաքից հետո, որի ժամանակ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջ է ներկայացվել իշխանություններին:
Նախորդ օրը Անկարայի դատախազությունը նույն մեղադրանքով կառավարության աշխատակազմի նախկին և ներկա 43 աշխատակիցների ձերբակալության օրդեր էր տվել: Հաղորդվել էր 42 հոգուց բաղկացած ևս մի խմբի ձերբակալության մասին, որոնց թվում կային բուհերի դասախոսներ:
Փոխանցում է ria.ru-ն:
‘