‘Թուրքիան՝ ընդդեմ բռնությունը ժխտող գիտնականների’

1491

Թուրքիայի իշխանությունները 507 հետաքննություն են սկսել այն գիտնականների դեմ, որոնք ստորագրել են ուղերձը՝ երկրի հարավ-արևելքում բռնությունները դադարեցնելու կոչով: Նրանց դեմ հարուցվել է 153 քրեական գործ, 30 հոգի հեռացվել են աշխատանքից:

Հունվարին 1128 թուրք և օտարերկրյա գիտնականներ հրապարակել էին ուղերձ՝ «Մենք այդ հանցագործությանը չենք մասնակցի» խորագրով, որում թուրքական իշխանություններին կոչ էին անում «դադարեցնել կոտորածն ու սպանդը» երկրի հարավ-արևելքում և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ քրդական խնդրի խաղաղ կարգավորման համար: Ուղերձն ստորագրողների թվում կային համաշխարհային համբավ ունեցող գիտնականներ՝ լեզվաբան Նոամ Խոմսկի, աշխարհագրագետ Դևիդ Հարվի, սոցիոլոգ Իմանուիլ Վալերսթայն և այլք:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձն ստորագրած գիտնականներին անվանել է «տգետներ», իսկ Թուրքիայի կրթության բարձրագույն խորհուրդը հայտարարել էր, որ միջոցներ ձեռք կառնի ուղերձն ստորագրած թուրք գիտնականների դեմ: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Թրամփ. Պուտինն ավելի ուժեղ առաջնորդ է, քան Օբաման’
Հաջորդ հոդվածը‘Իրաք. ԻՊ գրոհայինները քիմիական զենք են կիրառում’