‘
Անկարայից ստացված տեղեկությունների համաձայն՝ թուրքական ղեկավարությունը ԱՄՆ կառավարությունից պահանջել է գործողությունների այլընտրանքային պլան մշակել՝ այն դեպքում, եթե Ասադը հրաժարվի ազնվորեն կատարել քիմիական զինանոցը ոչնչացնելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունները: Թուրքական մամուլը հաղորդում է, որ թուրքական ղեկավարությունը զգուշանում է նրանից, թե սիրիական վարչակարգը կօգտվի ռուսաստանա-ամերիկյան ձեռք բերված պայմանավորվածությունից, որպեսզի «շարունակի սիրիացիների ցեղասպանությունը»: Հաղորդագրության մեջ ասվում է. «Սկսված գործընթացն Ասադին շատ ժամանակ է տալիս: Գործարքը պետք է ավելի բաց լինի, իսկ պայմանները խախտելու դեպքում պատժամիջոցները՝ հստակ և խիստ»:
Թուրքիայի դիրքորոշումն այսօր ամերիկացիներին կներկայացնի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ Փարիզում ԱՄՆ, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հանդիպման ընթացքում, փոխանցում է MIGnews-ը:
‘