Թուրքիան անհանգստացած է Իրաքում իրավիճակի կապակցությամբ

346

Թուրքիայի իշխանություններն անհանգստություն են հայտնել Իրաքում իրավիճակի կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ են արել։

Համապատասխան հայտարարությունը երկուշաբթի հրապարակվել է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչության կայքում։

«Բաղդադի դեպքերը սպառնում են երկրի կայունությանը, միասնությանը և անվտանգությանը։ Բարեկամական և եղբայրական Իրաքի կայունությունն ու անվտանգությունը կենսական կարևոր նշանակություն ունի Թուրքիայի համար։ Ուստի մենք անհանգստացած ենք երկրում տարածվող բռնությունների կապակցությամբ և կողմերին կոչ ենք անում  դրսևորել զսպվածություն և առողջ բանականություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹոփ-5 լիգաներում միայն 3 ակումբ միավոր չի կորցրել
Հաջորդ հոդվածըGrand Chess Tour. Արոնյանը բարելավեց մրցաշարային վիճակը