‘Թուրքիան արգելափակել է WikiLeaks-ը’

1574

Թուրքիայի իշխանություններն արգելափակել են մուտքը WikiLeaks  այն բանից հետո, երբ կայքը հրապարակել է իշխող Արդարության և զարգացման կուսակցության անդամների՝ 2010-2016 թթ. ուղարկված գրեթե 300 հազար նամակ:

Կապի և հեռահաղորդակցության հարցերով խորհուրդը չորեքշաբթի հայտարարել է, որ «վարչական միջոցներ» է կիրառում կայքի դեմ: Ինչպես նշել է Reuters-ը, Թուրքիայում հաճախ «վարչական միջոցներ» եզրն են գործածում՝ արգելափակումը բնորոշելու համար:

Մեկ օր առաջ կայքը, հրապարակելով փաստաթղթերը, նշել է, որ այդ նյութերն ստացվել են հուլիսի 16-ին ռազմական հեղաշրջման փորձ կատարելուց մեկ շաբաթ առաջ: Գրագրությունը որոշվել է շտապ հրապարակել՝ ի պատասխան այն «զտումների», որոնք Թուրքիայում ծայր են առել հեղաշրջման փորձի տապալումից հետո, նշել է կայքը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Տիկին Թրամփը կրկնում է տիկին Օբամայի խոսքը. երբ «Speechwriting»-ը խափանվում է’
Հաջորդ հոդվածը‘Պետդեպի արձագանքը երեւանյան դեպքերին’