‘
Անկարան թույլ չի տվել գերմանացի պատգամավորներին, պաշտպանության նախարարության պետքարտուղար Ռալֆ Բրաուկզիպեի գլխավորությամբ, այցելելու թուրքական «Ինջիրլիք» բազա, որտեղ տեղակայվում է ՆԱՏՕ-ի ավիացիան, հաղորդել է Spiegel ամսագիրը:
Թուրքական կառավարության գրավոր բացատրությունները Գերմանիայի ՊՆ-ն դեռ չի ստացել, սակայն պաշտոնապես չհաստատված տեղեկության համաձայն՝ Անկարան մերժումը բացատրել է այս տարվա հունիսի 2-ին Բունդեսթագի ընդունած բանաձևով, որով հայկական ջարդերը 1915 թ. Օսմանյան կայսրությունում ճանաչվել են ցեղասպանություն:
Գերմանական պատվիրակությունը ծրագրել էր ճանաչողական այց կատարել՝ տեղեկանալու, թե ինչ վիճակում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններին մասնակցող գերմանացի զինվորականները:
Սա Անկարայի առաջին մերժումն չէ Բեռլինին: Spiegel-ի տվյալներով՝ Բունդեսթագի կողմից բանաձևն ընդունելուց քիչ անց Թուրքիան թույլ չէր տվել այցելել «Ինջիրլիք» գերմանացի լրագրողներին ՝ դա պատճառաբանելով անվտանգության նկատառումներով:
Փոխանցում է euronews-ը:
‘