‘Թուրքիան զգալիորեն մեծացրել է իր ներկայությունը Սիրիայի հետ սահմանին ‘

640

Սիրիայի սահմանամերձ շրջանում տեղակայված թուրքական բանակի խմբավորման սպառազինությունը համալրվել է տանկային երկու գումարտակով և հրետանային ստորաբաժանումներով, այսօր հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:

Սահմանամերձ շրջաններ է ուղարկվել 60 տանկ, Սիրիայի հետ սահմանի երկայնքով այժմ տեղակայված է առնվազն 250 միավոր զրահատեխնիկա, ինչպես նաև 40 կմ հեռահարության հրանոթներ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով «Հյուրիեթին»:

Ցամաքային խմբավորումներից բացի՝ զգալիորեն ուժեղացվել է նաև այդ շրջանում տեղակայված ավիացիան. Թուրքիայի ՌՕՈՒ  երկրորդ մարտավարական հրամանատարության ռազմակայանում, որը տեղակայված է Դիարբեքիր քաղաքում, երկրի այլ շրջաններից տեղափոխվել է F-15 տեսակի 15 կործանիչ, և ռազմական ավիացիայի օդանավերի ընդհանուր թվաքանակը հասել է 55-ի: Դիարբեքիրի ռազմակայանի օդանավերը, որպես կանոն, գործի են դրվում Հյուսիսային Իրաքին հարվածներ հասցնելու համար, որտեղ Քրդստանի աշխատավորական կուսակցության ջոկատներն են տեղակայված: Սակայն անհրաժեշտության դեպքում դրանք կարող են օգտագործվել նաև Սիրիայի դեմ, գրում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Նախնական դատական նիստ Ռուբեն Հայրապետյանի դեմ գործով ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը եւ Ռուսաստանը ստորագրեցին երկարատեւ համագործակցության ծրագիր ‘