‘Թուրքիան Թբիլիսիի Սևծովյան համալսարանը համարում է «գյուլենական»’

3352

Թբիլիսիի հեղինակավոր մասնավոր բուհերից մեկը մնացել է առանց առաջին կուրսեցիների:

Օգոստոսին  երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների ավտորիզացման խորհուրդը Միջազգային սևծովյան համալսարանը մեկ տարով զրկել է նոր ուսանողներ ընդունելու իրավունքից՝ դա բացատրելով բուհի ֆինանսական դժվարություններով:

Հասարակական կազմակերպությունների կարծիքով՝ այդ որոշման վրա ազդեցություն են ունեցել հարևան Թուրքիայի իշխանությունները, և համալսարանը դարձել է  «գյուլենական» ուսումնական հաստատությունների դեմ ամբողջ աշխարհում Անկարայի մղած պայքարի հերթական զոհը:

Շատերն են կարծում, որ Սևծովյան համալսարանի և վրացական մի քանի այլ դպրոցների խնդիրները կապված են Թուրքիայի ճնշումների հետ, որն արդեն կարողացել է տասնյակ ուսումնական հաստատություններ փակել տարբեր երկրներում՝ նրանց մեղադրելով քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ Բուֆոնն ասել է, թե այժմ ով է իտալացի միակ տաղանդավոր ֆուտբոլիստը’
Հաջորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն VAR-ի վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել’