‘ Թուրքիան, ինչպես միշտ, նախապայմաններ է առաջ քաշում հայ-թուրքական սահմանը բացելու համար’

968

Թուրքիան դարձյալ նախապայմաններ է առաջ քաշում հայ-թուրքական սահմանը բացելու համար: Ինչպես հաղորդում է «Աքշամ» թերթը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, երկրի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի փակ նիստում մեկնաբանելով Հայաստանի հետ սահմանի բացմանն առնչվող Իգդիրից ընտրված պատգամավորի հարցը` հայտարարել է. «Մեր պահանջը Լեռնային Ղարաբաղի ազատումն է: Մենք առաջընթաց ենք ակնկալում այդ հարցում»: Նախարարի ասելով, «ադրբեջանական տարածքների ազատումից հետո միայն» կարող է խոսք գնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:  

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցները այցելել են ձերբակալվածներին’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ում համայնքապետերի համար դասընթացներ են անցկացնում ‘