‘Թուրքիան Իրանից ներմուծվող բնական գազի դիմաց սկսել է վճարել ոսկով ‘

642

Թուրքիան Իրանից ներմուծվող բնական գազի դիմաց անցել է ոսկու միջոցով վճարելու: Այդ մասին, ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, հաղորդել է «Ուոլթ-սթրիթ Ջորնըլ Յուրուպ» թերթը: «Վերջերս թուրքական տնտեսությունից արձանագրված՝ ոսկու հզոր հոսքը՝ միլիարդավոր դոլարների, վճար է իրանական գազի դիմաց,- ընդգծում է թերթը:- Այս փաստը, ի պատասխան պատգամավորների հարցման, իր գրավոր պատասխանում  հաստատել է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը»: «Ոսկու միջոցով վճարումը ԱՄՆ-ի արգելքի հետևանքն է, որը խիստ պատիժներ է նախատեսում  այն երկրների համար, որոնք Թեհրանի հետ առևտրում դոլար են գործածում: Ոսկու ձուլածոներին անցնելը Անկարային հնարավորություն է տվել խուսափել Վաշինգտոնի կողմից «պատժի» ենթարկվելուց: Նման առևտուրը չի խախտում նաև Իրանի դեմ կիրառվող  միջազգային արգելքը»,- ընդգծում է թերթը:

Ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում ոսկու արտահոսքը Թուրքիայից ռեկորդային չափերի է հասել՝ 10,7 միլիարդ դոլար, որից 6,4 միլիարդի ոսկին ստացել է Իրանը:

Թուրքիայի էներգետիկ հաշվեկշռում իրանական գազը կազմում է 18 %: 

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանի միլիոնատեր որդիները կարո՞ղ են ապրել նվազագույն աշխատավարձով ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանյան մամուլ. ՌԴ-ում ռուսների թիվը կրճատվելուն զուգահեռ՝ աճում է հայերի թիվը ‘