Թուրքիան կաշխուժացնի բանակցությունները հացահատիկի գործարքի շուրջ

115

Թուրքիան մտադիր է աշխուժացնել ՄԱԿ-ի հետ հացահատիկային գործարքի վերականգնման հարցերի մշակումը և հուսով է կազմակերպության Գլխավոր ասամբլեայի մեկնարկից` սեպտեմբերի 19-ից մեկ շաբաթ առաջ անհրաժեշտ խորհրդակցություններն անցկացնել պայմանավորվածությունները վերականգնելու համար։

Այդ մասին ТАСС-ին տեղեկացրել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։

«G20 գագաթնաժողովն ավարտվեց։ Դա կարևոր իրադարձություն էր նաև հացահատիկային գործարքը քննարկելու և դիրքորոշումները պարզելու տեսակետից։ Մինչև ՄԱԿ-ի բարձր մակարդակով Գլխավոր ասամբլեայի շաբաթը դեռ մի քիչ ժամանակ կա։ Մտադրություն կա խիստ ակտիվացնել շփումները ՄԱԿ-ի, ինչպես նաև հացահատիկային պայմանավորվածությունների բոլոր կողմերի հետ։ ․․․ Խոսքը հիմա, սկզբունքորեն, Ռուսաստանի մասնակցությամբ գործարքը վերակենդանացնելու մասին է»,- ասել է գրոծակալության զրուցակիցը։ Նա հավելել է, որ առաջարկվում է նաև հեռախոսային բանակցություններ անցկացնել առաջնորդների մակարդակով։

Նա հիշեցրել է, որ Քսանի խմբի գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Ռուսաստանին չի կարելի դուրս թողնել գործընթացից», և որ Թուրքիան «մտադիր է ՄԱԿ-ին խնդրել նոր նամակ պատրաստել ՌԴ-ի համար», որոմ ավելի որոշակի առաջարկներ կլինեն հացահատիկային գործարքի վերաբերյալ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըUS Open. Նովակ Ջոկովիչը նվաճեց տիտղոսը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՂազախստանում սեյսմիկ անվտանգության զորավարժություններ են ընթանում