Թուրքիայի ԱԳՆ ղկավար Մևլյութ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ ուկրաինական ճգնաժամի մեկնարկից ի վեր թույլ չտալով ռազմանավերի մուտքը Սև ծով՝ հանրապետությունն անշեղորեն հետևում է Մոնտրյոյի կոնվենցիային, որը կարգավորում է նավարկությունը սևծովյան նեղուցների գոտում։
«Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանում պատերազմների ծավալման և նոր ռազմանավեր Սև ծով մուտք գործելու դեմ։ Մենք անշեղորեն կատարում ենք Մոնտրյոյի կոնվենցիայի պահանջները»,- թուրք նախարարի խոսքն է մեջբերել TRT հեռուստաալիքը։
Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից ի վեր թույլ չի տվել ոչ մի ռազմանավի մուտքը Սև ծով։ Անցյալ տարվա մարտին Թուրքիան պաշտոնապես տեղեկացրել է Ռուսաստանին և Ուկրաինային, որ կկիրառի կոնվենցիայի 19-րդ հոդվածը՝ Դարդանելով և Բոսֆորով ռազմանավերի անցումն արգելելու վերաբերյալ։
Փոխանցում է tass.ru-ն։