Թուրքիան հերքում է Մերձավոր Արևելքից անօրինական ներգաղթյալներին Բելառուս տեղափոխելու մեղադրանքները և Լեհաստանին առաջարկում է ստուգել, որ թուրքական կողմը նրանց չի տեղափոխել Մինսկ։
Միգրացիոն ճգնաժամին առնչություն ունենալու հարցում լեհ պաշտոնակցի հետ զրույցի ընթացքում չքմեղացել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով աղբյուրին։
«Մեր նախարարը լեհական կողմին իր ափսոսանքն է հայտնել այն հարցում, որ թեև Թուրքիան խնդրի կողմ չի հանդիսանում, նրան փորձում են այդպիսին դարձնել։ Նա հերքել է այդ հարցում անհիմն մեղադրանքները Թուրքիայի և թուրքական Turkish Airlines-ի հասցեին»,- լրատվամիջոցին հաղորդել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Փոխանցում է lenta.ru-ն։
