‘Թուրքիան հուսով է, որ Էրբիլը կհրաժարվի անկախ պետություն ստեղծելու մտքից’

3614

Թուրքիան հուսով է, որ Էրբիլը կհրաժարվի Իրաքի հյուսիսում անկախ պետություն ստեղծելու մտքից, Anadolu Ajansi-ի թղթակիցների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն:

«Ես հուսով եմ, որ Իրաքյան Քրդստանի վարչակազմի ղեկավար Մասուդ Բարզանին կհրաժարվի այդ սխալ քայլից, դեռ ուշ չէ դա անել: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք քայլեր ձեռնարկել»,- ասել է նա:

Թուրքիայի արգործնախարարը նաև նշել է, որ «հանրաքվեն թափանցիկ և ժողովրդավարական չէր»:

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն, որին կտրականապես դեմ էր իրաքյան կառավարությունը, տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին: Քրդական Բարձրագույն անկախ  ընտրական հանձնաժողովը երկու օր անց հայտարարել է, որ հանրաքվեի մասնակիցների ավելի քան 90 %-ը արտահայտվել է Իրաքից անջատվելու օգտին:

Փոխանցում է tass.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Երեկ. Կարդալ թաշկինակը պինդ բռնած’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի վարչապետը համացանցում կոշտ միջոցների կողմնակից է’