‘Թուրքիան հրաժարվում է փակել իր ռազմաբազան Քաթարում’

3887

Անկարան մտադիր չէ փակելու իր ռազմաբազան Քաթարի տարածքում և այն փակելու ցանկացած պահանջ կդիտի Պարսից ծոցի երկրների կողմից միջամտություն իրենց երկկողմ հարաբերություններին, հունիսի 23-ին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իսիքը HTV հեռուստատեսության եթերում:

Նախարարն ընդգծել է, որ «թուրքական ռազմաբազան Քաթարում ապահովում է այդ երկրի և ամնողջ տարածաշրջանի անվտանգությունը», փոխանցել է Reuters-ը: Իսիքը հայտարարել է, որ ռազմաբազան փակելու խնդրով դեռ իրեն չեն դիմել, սակայն ինքը հավաստիացնում է, որ Թուրքիան մտադիր չէ վերանայել Քաթարի հետ 2014 թ. կնքված պայմանագիրը, որի հիման վրա էլ ստեղծվել է ռազմաբազան:

Թերթը հիշեցնում է, որ նախորդ օրը Դոհա են ժամանել հինգ զրահամեքենաներ և 23 թուրք զինծառայողներ: Այդ պահի դրությամբ Քաթարում արդեն եղել է 88 թուրք զինվոր:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Տոկիոյում hայ ծանրորդները նվաճեց մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալներ’
Հաջորդ հոդվածը‘Փհենյանը ամերիկացի ուսանողի մահը «հանելուկ» է համարում’