‘Թուրքիան ճանաչում է Սիրիայի ընդդիմությունը՝ որպես օրինական իշխանություն ‘

631

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն, ելույթ ունենալով Ջիբութիում (Հյուսիսային Աֆրիկա) տեղի ունեցող Իսլամական համագործակցության կազմակերպության նիստին, հայտարարել է, որ Թուրքիան ճանաչում է Սիրիայի ընդդիմությունը՝ որպես այդ երկրի օրինական իշխանություն: Ըստ թուրքական լրատվամիջոցների, նա նշել է, որ Սիրիայում ճգնաժամի մեկնարկից ի վեր 39 հազար մարդ է սպանվել, իսկ «Բաշար Ասադի ռեժիմը դեռ շարունակում է ոչնչացնել իր քաղաքացիներին»: Նա հայտարարել է, թե Սիրիայի կառավարությունը կորցրել է իր լեգիտիմությունը եւ կոչ է արել միջազգային հանրությանը՝ աջակցել Սիրիայի ժողովրդին:

Նշենք, որ Սիրիայի ընդդիմությունը ճանաչել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Նախորդ հոդվածը‘Թբիլիսիի փոխքաղաքապետը բերման է ենթարկվել ‘
Հաջորդ հոդվածը‘Պաղեստինցիները հրետակոծել են Թել-Ավիվի մերձակայքը ‘