‘Թուրքիան մտադիր է հրաժարվել ԵՎրատեսիլ-2013-ին մասնակցությունից’

644

Անկարան մտադիր չէ մասնակից ուղարկել Եվրատեսիլ- 2013 երգի մրցույթին: ԹուրքիայիTRT պետական հեռուստատեսության և ռադիոյի պարզաբանմամբ՝ նման որոշման պատճառ է հանդիսացել   Եվրոպայի հեռարձակողների միության հատուկ վերաբերմունքը որոշ երկրների հանդեպ, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թեև Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան հաջող ելույթ չեն ունենում մրցույթում, նրանք, այնուամենայնիվ, հայտնվում են եզրափակիչ փուլում՝ շրջանցելով կիսաեզրափակիչները. TRT-ի կարծիքով՝ դա ազնիվ չէ:

2000-ականներին, երբ Թուրքիայի ներկայացուցիչները բարձր արդյունքներ գրանցեցին մրցույթի ժամանակ, փոփոխվեց քվեարկության կարգը (ավելացավ հեռուստաքվեարկությունը): «Այդ իսկ պատճառով մեր կազմակերպությունը որոշել է չմասնակցել Շվեդիայում կայանալիք Եվրատեսիլ-2013-ին»,-ասվում է TRT-ի տարածած հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Լավագույն ֆուտբոլիստի կոչման՝ «Փյունիկի» 5 թեկնածուները’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը. Օբաման՝ Նյութաունի դպրոցում զոհվածների հոգեհանգստի արարողությանը ‘