«Թուրքիայի և Շվեդիայի միջև հարաբերությունները շատ ավելի կարող են լարվել, եթե Ստոկհոլմը միջոցներ ձեռք չառնի Քրդստանի բանվորական կուսակցության դեմ, հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մուղլա քաղաքում երիտասարդության հետ հանդիպման ընթացքում։
«Եթե նրանք միջոցներ չձեռնարկեն այդ իրավիճակի դեմ, ապա մեր հարաբերությունները Շվեդիայի հետ կարող են շատ ավելի լարվել»,- ասել է նա։
Էրդողանի խոսքով՝ Քրդական բանվորական կուսակցության ակցիաներ են տեղի ունենում ոչ միայն Շվեդիայում և Ֆինլանդիայում։
«Ոնց որ թե Գերմանիայո՞ւմ դրանք չկան։ Ֆրանսիայո՞ւմ չկան։ Անգլիայո՞ւմ չկան։ Ցավոք, այդ ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են գործել այդ բոլոր երկրներում։ Իհարկե, որպես Թուրքիա՝ մենք մեր հարաբերությունները կկառուցենք համապատասխան ձևով»,- ասել է Էրդողանը։
Փոխանցում է ria.ru-ն։