Թուրքիան Շվեդիային ու Ֆինլանդիային 10 պայման է առաջադրել

374

Թուրքիայի իշխանությունները տասը պայման են առաջադրել Շվեդիային և Ֆինլանդիային, որոնք կատարելու դեպքում Անկարան կարող է փոխել իր վերաբերմունքը ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկրների անդամակցության հարցում, հաղորդել է Yeni Safak թերթը։

Պահանջների փաթեթը Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչներին  ներկայացվել է մայիսի 25-ին Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում։ Մասնավորապես, ինչպես նշվում է, երկու երկրները պետք է հայտարարեն ահաբեկչական կազմակերպություններին հակազդելու հարցում Թուրքիային աջակցելու մասին և համապատասխան օրենսդրական ակտեր ընդունեն, փակեն իրենց տարածքներում Անկարայի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված Քրդստանի բանվորական կուսակցության բոլոր կազմակերպությունները, նրանց ակտիվներն ու լրատվամիջոցները և թույլ չտան, որ դրանք նորից բացվեն։

Բացի այդ, Թուրքիայի իշխանությունները Շվեդիայից և Ֆինլանդիայից պահանջում են արտահանձնել ահաբեկիչների հետ կապեր ունեցող անձանց, հանել պաշտպանական արդյունաբերության ապրանքների էմբարգոն, և առաջարկում են հատոււկ ծառայությունների համագործակցություն ահաբեկչությանը դիմակայելու հարցում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄիշելը՝ ՌԴ դեպանին․ Դուրս գալը ճշմարտություն լսելուց հեշտ է
Հաջորդ հոդվածըԻրաքը, Լիբիան, Մալայզիան և Թուրքիան դատապարտել են Հնդկաստանին