‘
Թուրքիան մտադիր է Ղրիմ ուղարկել ոչ պաշտոնական պատվիրակություն՝ գնահատելու համար ղրիմաթաթարների շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին ТАСС-ի մամլո ասուլիսում հայտարարել է թուրքական խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկը:
«Ղրիմի թաթարների նկատմամբ անհանգստությունն ու մտահոգությունը փարատելու համար մենք որոշում ենք կայացրել ոչ պաշտոնական պատվիրակություն ուղարկել Ղրիմ,- ասել է նա:- Պատվիրակության անդամները մտադիր են սկզբնաղբյուրից տեղեկություններ ստանալ, որոնք թույլ կտան գտնել շատ հարցերի պատասխաններ»:
«Մենք մշակութային և պատմական սերտ կապեր ունենք Ղրիմի թաթարների հետ,- ասել է Չիչեկը:- Նրանք շատ ողբերգական պահեր են ապրել, շատերը չեն կարողացել վերադառնալ հայրենիք: Մենք չենք ուզում, որ նման բաները կրկնվեն»:
Չիչեկի խոսքով՝ Ղրիմից ստացվող որոշ տեղեկություններ «անհանգստացնում են Թուրքիային», ուստի «օրակարգում են հայտնվում Ղրիմի թաթարների իրավունքների ոտնահարման և թերակղզում առկա այլ դժվարությունների վերաբերյալ հարցերը»:
Փոխանցում է ТАСС-ը:
‘