‘
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պետք չէ սպասել, թե իր երկիրը Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ցամաքային գործողություններ կվարի:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի հետ բանակցությունների արդյունքում Չավուշօղլուն կրկին կոչ է արել թուրք-սիրիական սահմանի երկայնքով ստեղծել արգելված գոտի՝ թռիչքների համար:
Միջազգային հանրությունը ուժեղացնում է ճնշումը Թուրքիայի վրա՝ ջանալով համոզել Անկարային, որ մեծացնի Թուրքիայի սահմանամերձ սիրիական Քոբանի քաղաքի քուրդ աշխարհազորայինների աջակցությունը:
Քրդերը Թուրքիային նախատում են, որ նա չի շտապում դուրս գալ ջիհադիստների դեմ: Թուրքական իշխանությունները, իրենց հերթին՝ մտավախություն ունեն, որ եթե իսլամիստները ավիացիայի հարվածների տակ նահանջեն, ապա դրանից կշահի Բաշար Ասադի ռեժիմը: Անկարան նաև մտահոգված է քուրդ փախստականների հոսքով, որոնք «Իսլամական պետության» ջոկատների կողմից գրավված տարածքներից փախչում են Թուրքիա: Փոխանցում է BBC-ն:
‘