‘Թուրքիան պաշտպանել է Եմենում Սաուդյան Արաբիայի ռազմական գործողությունը’

1356

Եմենում Սաուդյան ՌՕՈՒ-ի գործողությունն ընդդեմ շիա ապստամբների (խուսիտներ) կնպաստի քաղաքացիական պատերազմը կանխելուն: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:

«Սաուդյան Արաբիան նախապես մեզ տեղեկացրել է տարածաշրջանի երկրների դաշինքի կողմից խուսիտների դեմ ձեռնարկվող գործողության մասին, որն արվում է Եմենի ընտրված նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի խնդրանքով: Մենք պաշտպանում ենք այդ ռազմական գործողությունը: Մենք համոզված ենք, որ այն կնպաստի Եմենում քաղաքացիական պատերազմը և քաոսը կանխելուն և երկրի օրինական ղեկավարությունը վերականգնելուն»,- ասվում է հայտարարության մեջ:

Թուրքիան խիստ դատապարտել է ապստամբների ռազմական գործողությունը՝ Ադեն քաղաքի գրավումը, որը հայտարարվել է երկրի ժամանակավոր մայրաքաղաքը, և որտեղ ապաստանել է «օրինակարգ նախագահ Հադին»: Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ. Թալիբներին գերի ընկած զինվորին դասալքության մեղադրանք է ներկայացվել’
Հաջորդ հոդվածը‘Գիտնականները կազմել են իսլանդացիների ծագումնաբանական կոդի լիակատար քարտեզը’