‘Թուրքիան պատասխանել է Ադրբեջանին ՝Սերժ Սարգսյանին շուտափույթ շնորհավորելու կապակցությամբ’

824

Սերժ Սարգսյանին Թուրքիայի նախագահի շնորհավորանքներից «անհանգստացած» Ադրբեջանին պատասխանել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: «Արմենպրեսի»հաղորդմամբ` Թուրքիայի ԱԳՆ պատասխան նամակում` նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից Հայաստանի նախագահին հղված շնորհավորական նամակի մասին «ԱզերիՊրես» լրատվական գործակալության հարցմանն ի պատասխան նշվել է, որ Թուրքիայի նախագահի շնորհավորական ուղերձն արվել է թուրքական պեական ավանդույթներին համապատասխան:

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991 թ-ի դեկտեմբերի 16-ին: «Քաղաքավարության միջազգային կանոնների շրջանակում կարող են փոխադարձ ուղերձներ հղվել: Օգտակար կլինի հարցը գնահատել նրա բովանդակության շրջանակում», — նշված է ադրբեջանական ԱԳՆ նամակում:

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը փետրվարի 20-ին շնորհավորել է Սերժ Սարգսյանին: Թուրքիայի նախագահի նամակը իրարանցում էր առաջացրել ադրբեջանական ղեկավար շրջանակներում, որոնք շտապել են իրենց դժգոհությունը հայտնել երկու երկրների նախագահների դիվանագիտական գրագրության վերաբերյալ: Ադրբեջանական 1news.az-ը Թուրքիայի պահվածքը «տարօրինակ» է համարել: Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ «Թուրքիան պետք է հստակություն մտցնի Սերժ Սարգսյանին շնորհավորանք ուղղելու հարցում»: Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչ Մուբարիզ Գուրբանլին կարծիք է հայտնել, որ «շուտափույթ շնորհավորանքն իրականում բարոյական, քաղաքական և գաղափարական աջակցություն է նշանակում Սարգսյանին»: Որոշ քաղաքական գործիչներ էլ, ավելի հեռուն գնալով, իրենց իրավունք են վերապահել նկատողություն անել Թուրքիայի նախագահին, թե «պետք էր խորհրդակցել Բաքվի հետ»:

Նախորդ հոդվածը‘Մուրսիի հակառակորդները որոշել են նրան տիեզերք ուղարկել’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանն այսօր 2-3 աստիճանով կբարձրանա’