‘Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ միասին ազատագրել Ռաքքան’

5560

Անկարան հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ միասին մասնակցելու «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից Ռաքքան ազատագրելու գործողություններին:

Այդ մասին հաղորդել է թուրքական Hurriyet-ը:

«Ռաքքան ԻՊ-ի կարևոր կենտրոնն է: Օբաման, մասնավորապես, ուզում է ինչ-որ բան անել Ռաքքայում մեզ հետ միասին: Մենք նրան պատասխանել ենք, որ մեզ համար դա խնդիր չէ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիան երկու երկրների բարձրաստիճան զինվորականներին առաջարկել է քննարկել գործողության մանրամասները, իսկ հետո «կարվի՝ ինչ պետք է», — նշել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիային անհրաժեշտ է ցույց տալ իր ներկայությունը տարածաշրջանում:

Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մինո Ռայոլան վստահ է, որ մոտ ապագայում ակումբները խաղացողների համար 200 մլն ֆունտ կվճարեն’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը կմասնակցի Միխայիլ Տալի հուշամրցաշարին’