‘Թուրքիան սեփականաշնորհում է իր նավահանգիստները’

616

Թուրքիան մտադիր է սեփականաշնորհման ներկայացնել Ստամբուլի հերթական խոշոր նավահանգիստներից մեկը՝ Սալիպազարին,Trend-ի փոխանցմամբ՝  այսօր հաղորդում է Թուրքիայի սեփականաշնորհման պետական մարմնի (OIB) պաշտոնական կայքը: Տենդերի արժեքը կկզմի 20 միլիոն դոլար: Տենդերը շահած ընկերությունը նավահանգիստը կտնօրինի 30 տարով: Հաղորդագրության մեջ ասված է, որ տենդերի վերջնաժամկետը ընթացիկ տարվա ապրիլի 30-ն է: Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր երկրի ինը խոշոր նավահանգիստները սեփականաշնորհելու մտադրության մասին: Ենթադրվում է, որ հաջորդ ամսվանից նաև մյուս նավահանգիստների սեփականաշնորհման մրցույթները կհայտարարվեն:

Նախորդ հոդվածը‘Երիտասարդը մեղադրվում է անչափահի հետ ամուսնանալու համար’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանը դարձել է համաշխարհային առևտրի առաջատարը’