‘Թուրքիան սիրիական սահման է ուղարկել հարվածային կործանիչներ’

660

Թուրքիայի գլխավոր շտաբը F-16 տեսակի 25 հարվածային կործանիչներ է ուղարկել սիրիական սահմանից ոչ հեռու գտնվող Դիարբեքիրի ռազմակայան:

Գրեթե միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ դաշինքն արդեն նախապատրաստել է Թուրքիայի պաշտպանության բոլոր ծրագրերը և անհրաժեշտության դեպքում անհապաղ կիրականացնի դրանք:

Թուրք-սիրիական սահմանում լարված իրավիճակը պահպանվում է արդեն մեկ շաբաթ:

Ապստամբներին հետապնդող սիրիական զորքերը մի քանի անգամ սխալմամբ հարվածներ են հասցրել  թուրքական տարածքներին, ինչը շարժել է Անկարայի զայրույթը: Թուրքական կառավարությունն արդեն հայտարարել է, որ մտադիր է վճռական պատասխան տալ նման միջադեպերին:

Նախորդ հոդվածը‘Սաֆարովը` Սերժ Սարգսյանի PR գործիք ‘
Հաջորդ հոդվածը‘Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքի պատմությունը’