‘
Լոնդոնում արաբերենով լույս տեսնող «Աշ-Շարկ Ալ-Աուսաթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիան «երկիր-օդ» տիպի հրթիռներ է ծավալել Սիրիայի սահմանի երկայնքով: Թուրքիայի աղբյուրները թերթի հետ զրույցում նշել են, որ Անկարան պլան է մշակել արևմտյան երկրների ռազմական ներխուժման դեպքում Սիրիայի վրեժխնդրությունից պաշտպանվելու համար:
Թուրքիայում բոլոր զինվորական ստորաբաժանումները, հատկապես՝ սահմանի անմիջական հարևանությամբ ու ռազմավարական կարևոր օբյեկտների շրջաններում, բերվել են մարտական բարձր պատրաստության, հաղորդում է MIGnews-ը:
‘