‘Թուրքիան քննարկում է Էրդողանի այցը Մոսկվա՝ Հաղթանակի 70-ամյակի առթիվ’

817

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հնարավոր է՝ այս տարվա մայիսին այցելի Մոսկվա՝ Երկրորդ աշխարհամարտում Հաղթանակի 70-ամյակի տոնակատարություններին մասնակցելու: Նման հնարավորությունը քննարկվում է, երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդիմը, փոխանցել է РИА Новости-ն:

«Այո, կա փոխադարձ հրավեր երկու կողմից, ինչին մեծ նշանակություն է տրվում: 70-ամյակի առթիվ այցի վերաբերյալ վերջնական օրացույցը դեռ հաստատված չէ»,- ասել է դեսպանը:

Հաղթանակի 70-ամյակի առթիվ միջոցառումներին մասնակցությունը հաստատել են արդեն 22 պետությունների ղեկավարներ: Հիմնականում՝ դրանք ԱՊՀ երկրների և ասիական պետությունների առաջնորդներն են, նաև Իսրայելը: Եվրոպական պետությունների առաջնորդներն առայժմ հրավերին չեն պատասխանել: Փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Դեսպան. Իրանը մաքսատուրքերն իջեցնելու հարցով պայմանագիր կկնքի ԵԱՏՄ-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘Իրանը պատրաստ է աջակցել բարեկամական երկրներին՝ ահաբեկչության դեմ պայքարում’