‘Թուրքիան և Ադրբեջանը հրավիրված են մասնակցելու ՍՏՀԿ Երևանի նիստին’

793

Թուրքիան և Ադրբեջանը հրավիրված են մասնակցելու ՍՏՀԿ նիստին, որը կկայանա դեկտեմբերի 12-ին Երևանում:

Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու հրավերներ են ուղարկվել կազմակերպության բոլոր անդամներին` առանց բացառության:

Հիշեցնենք, որ Օդեսայում ՍՏՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 28-րդ նիստում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ստանձնել է կազմակերպության նախագահությունը վեցամսյա ժամկետով` մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը: 

Նախորդ հոդվածը‘2013 թվականի հունվար-հոկտեմբերին ՀԿԵ ՓԲԸ-ն փոխադրել է 2730 հազ. տոննա բեռ’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Բյուջեից թալանվում է 2.5 մլրդ դոլար (տեսանյութ)’