‘
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական սկանդալ է ծագել, ինչը հանգեցրել է փոխադարձաբար վիզաներ տրամադրելու լիակատար դադարեցմանը:
Վաշինգտոնում թուրքական դեսպանատունը հայտարարել է, որ ստիպված է նորովի գնահատել Թուրքիայի դիվանագիտական անձնակազմի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ ԱՄՆ-ի կառավարության հավաստիացումները:
Շատ նման հայտարարություն է նախորդ օրն արել Անկարայում ԱՄՆ դեսպանատունը:
Հակասությունները սրվել են այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Ստամբուլում ձերբակալվել է ԱՄՆ հյուպատոսության մի աշխատակից: Հյուպատոսության ձերբակալված աշխատակիչը Թուքրիայի քաղաքացի է, հաղորդել է պետական Anadolu գործակալությունը: Թուրքական իշխանությունները նրան կասկածում են ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, որն ապրում է ԱՄՆ-ում և մեղադրվում անցյալ տարի Թուրքիայում հեղաշրջման փորձ կազմակերպելու համար:
Փոխանցում է BBC-ն:
‘