‘
Իսրայելը և Թուրքիան պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները: ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ երկու երկրների ներկայացուցիչներն այդ հարցերը քննարկել են Հռոմում կայացած բանակցությունների ընթացքում: Այդ մասին տեղեկությունը հայտնվել է կիրակի, իսկ համապատասխան պաշտոնական հաղորդագրությունը կարվի, ամենայն հավանականությամբ, այսօր:
Թել Ավիվի և Անկարայի միջև հարաբերությունները փչացել են վեց տարի առաջ, այսպես կոչված՝ «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպից հետո: Իսրայելցի զինվորականներն այն ժամանակ գրավել էին ծովային շրջափակումը ճեղքելու նպատակով Գազայի հատված ուղևորվող նավը: Այդ ընթացքում զոհվել էր Թուրքիայի ինը քաղաքացի: Թուրքիան ուզում էր, որ Իսրայելը ներողություն խնդրի միջադեպի կապակցությամբ և փոխհատուցի զոհվածների ընտանիքներին:
Փոխանցում է euronews-ը:
‘