Թուրքիայում բնակելի շենքի փլատակներից ռուսաստանցի փրկարարները գտել են մի կաթսա՝ 150 հազար դոլարով լի, այսօր ասվել է Ռուսաստանի ԱԻՆ-ի Telegram ալիքում։
«Ռուսաստանցի փրկարարները Թուրքիայում բնակելի շենքի փլատակները մաքրելիս հայտնաբերել են խոշոր գումար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Փրկարարները նշել են, որ փլատակների հերթական շերտը մաքրելիս գտել են կաթսա՝ հարյուրդոլարանոց թղթադրամներով լի։ Գումարը՝ 150 հազար դոլար, հանձնվել է տեղի ոստիկանությանը։
Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է, ըստ ТАСС-ի՝ 31 հազար 643 մարդ, տուժածների թիվը 80 հազարից ավելի է։ 6 444 շենք ավերվել է։ Աղետի գոտում փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Փոխանցում է tass.ru-ն։