‘Թուրքիա. Առանց Ասադի հրաժարականի Սիրիայի հետ հարաբերությունները չեն կարգավորվի’

1675

Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը, որ այս շաբաթ հայտարարել էր, թե Անկարան մտադիր է լավ հարաբերություններ հաստատել Սիրիայի հետ, որպես դրա հիմնական պայման՝ նշել է իշխանությունից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումը:

BBC-ի HARDtalk ծրագրում վարչապետն ասել է, որ առանց Ասադի հրաժարականի «Թուրքիայում ոչինչ չի փոխվի»: Բինալի Յիլդիրիմի կարծիքով՝ Ասադն այնպիսի պայմաններ է ստեղծել, որոնք նպաստել են տարածաշրջանում ծայրահեղական «Իսլամական պետության» և այլ ջիհադիստական  խմբավորումների հայտնվելուն:

«Քանի դեռ Ասադը մնում է նախագահի պաշտոնում, խնդիրը չի լուծվի: Կգան այլ ահաբեկչական խմբավորումներ, քանի որ ամբողջ խնդիրը հենց սիրիական վարչակարգն է, որը նպաստում է դրանց հայտնվելուն»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Թուրքիան արդեն տարիներ շարունակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ոխերիմ հակառակորդն է: Անկարայում բազմիցս հայտարարել են, որ միայն նրա հեռացումը կարող է կայունացնել իրավիճակը Սիրիայում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բրիտանիայի նոր կառավարությունը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստան-ՆԱՏՕ. «Խորը և կայուն տարաձայնություններ»’