‘
Անկարայում և Ստամբուլում ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել ցույցերը ցրելու համար, որոնք արդեն երկրորդ օրն է՝ տեղի են ունենում հակակառավարական կարգախոսների ներքո: Երեկ երեկոյան բողոքի ցույցերը վերաճել են ընդհարումների ցուցարարների և ոստիկանության միջև: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականի պահանջները հնչում են Անկարայի կենտրոնում, կենտրոնական Մամակ շրջանի բնակիչները բողոքում են նաև ընդդեմ մզկիթի և կրոնական համալիրի շինարարության: Ոստիկանության ուժերը տեղափոխվել են քաղաքի կենտրոն: Հաղորդվում է, որ ոչ միայն Անկարայում, այլև Իզմիրում և Անթաքիայում իրավապահ մարմինները ջրցաններ և արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ: Կան տուժածներ:
Ստամբուլում, որը բողոքի ներկայիս ալիքի էպիկենտրոնն է, փողոց են դուրս եկել հազարավոր ցուցարարներ: Հաղորդվում է, որ այստեղ նույնպես բախումներ են եղել, փոխանցում է euronews-ը:
‘