‘Թուրքիա. Իշխանությունները ներողություն են խնդրում, սակայն ջրցան մեքենաները չեն լռում’

677

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքված ցուցարարները կրկին իրենց մաշկի վրա են զգացել ջրցան մեքենաներից արձակված ջրի շիթը և արցունքաբեր գազը.  թեև նախօրեին Թուրքիայի փոխվարչապետը ներողություն էր խնդրել չափից ավելի ուժ կիրառելու համար և ընդունել էր Գեզի պուրակը պաշտպանողների իրավացիությունը, այնուհանդերձ՝ ցույցը ցրելու մեթոդներն իշխանությունները չեն փոխել:

Սակայն ցուցարարները ևս առայժմ մտադիր չեն ընկրկել: «Մեզ համար բավարար չէ փոխվարչապետի ներողությունը, թուրքերը կընդունեն միայն անձամբ վարչապետի՝ Էրդողանի ներողությունները, ով ներկա իշխանությունների քաղաքականության հիմասյունն է»,- ասել է Ստամբուլի համալսարանի մի ուսանող: Նրա հետ համաձայն է ստամբուլցիների մեծ մասը, ովքեր ողջ գիշեր չեն հեռացել քաղաքի կենտրոնից: Հազարավոր երիտասարդներ, հիմնականում՝ 20-30 տարեկան, մնացել են Թաքսիմ հրապարակում կամ նրան հարակից Գեզի պուրակում, հաղորդում է РИА Новости-ն:

Սակայն կարճատև դադարից հետո գիշերը Ստամբուլում նշանավորվել է ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած նոր բախումներով: Թուրքական կառավարության ավտորիտար (ցուցարարների կարծիքով) քաղաքականության դեմ բողոքի ցույցերը միավորել են մինչև անգամ ֆուտբոլի երեք ակումբների՝ իրար նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրպագուներին, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ժնևում մեկնարկել է ՄԱԿ-ՌԴ-ԱՄՆ ձևաչափով հանդիպումը՝ նվիրված Սիրիային’
Հաջորդ հոդվածը‘Ռեժիմի համար շատ ավելի վտանգավոր է գող վարչապետը, քան մարդասպան մարզպետը’