‘Թուրքիա. Մեռնել հանուն Էրդողանի’

1503

Անկարայի և Ստամբուլի փողոցները դեռևս լի են ցուցարարներով: Կառավարության կողմնակիցները, խրախուսվելով իշխանությունների կողմից, շարունակում են հազարներով դուրս գալ փողոց, որպեսզի, իրենց իսկ խոսքով՝ «Թուրքիայից վերջնականապես քշեն հեղաշրջման ուրվականը»: Նախագահ Էրդողանի ձեռնարկած բոլոր միջոցառումներն անվերապահորեն ընդունվում են:

«Մենք՝ թուրք ժողովուրդս, լիովին Ռեջեփ Թայիփ Էրդողանի  տրամադրության տակ ենք՝ ինչ էլ որ նա մեզանից պահանջի անել: Արտասահմանում պետք է հասկանան՝ մենք Ռեջեփ Թայիփ Էրդողանի տրամադրության տակ ենք, մենք գնալու ենք նրա ետևից: Եվ եթե նա մեզ ասի՝ մեռեք հենց այստեղ, մենք կմեռնենք»,- Թուրքիայի նախագահին հավատարմության երդում են տալիս ցուցարարները:

Կառավարության քննադատները երկրի ներսում այս օրերին լուռ են: Թուրքիայում ամբողջ թափով զտումներ են ընթանում: Բացի զանգվածային ձերբակալություններից և հեռացումներից՝ դադարեցվել է ավելի քան 600 ուսումնական հաստատությունների աշխատանքը:

Աշխատանքից հեռացվել են նաև կառավարության աշխատակազմի, ՆԳՆ-ի, կրթության նախարարության, ազգային հետախուզության, կրոնի հարցերով գլխավոր վարչության և մի շարք այլ նախարարությունների աշխատակիցներ:

Փոխանցել է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘ Ինչպես է երկրպագուն լուսանկարվել Մեսսիի հետ’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 19 անգամ’